ԻՄ ԸՆՏԱՆԻՔ Հոգեբանական հետազոտական ՀԿ

Լիարժեքությունը սկսվում է կարեկցանքով։
Մեր մասին
Բարի գալուստ <<Իմ ընտանիքը>> հոգեբանական հետազոտական հասարակական կազմակերպություն, որն առաջարկում է հոգեթերապևտիկ և մենթորական/սուպերվիզայի սեսիաներ։ Մեր առաքելությունն է հնարավորություն ընձեռել անհատներին՝ վերամիավորվել իրենց «Ճշմարիտ Ինքնության» հետ՝ խթանելով ներդաշնակ հարաբերություններ սեփական հույզերի հետ:

Մենք հիմնվում ենք տարբեր մոտեցումների` որպես Իրական Ինքնության տանող ուղենիշների վրա (այդ թվում` IFS, IPNB, PVT և EMDR)։ Այս մոտեցումներից յուրաքանչյուրն ընտրվում է` ելնելով անհատական ապաքինման այսինքն լիարժեքության, գործընթացի պահանջներից։ Հիմնանպատակն է ընտրել ցանկալի վերջնարդյունքին միտված մոտեցում, որը կհանգեցնի հոգեբանորեն առողջ ինքնության դրսևորմանը

Մեր առաքելությունը
Մեր առաքելությունն է լինել կոլեկտիվ ապաքինման և բարեկեցության մաս: Մենք հավատում ենք, որ Կոլեկտիվ ապաքինումն ու բարեկեցությունը սկսվում է անհատականից: Մենք ձգտում ենք լինել ձեր հզորացման Ճամփորդության ուղեկիցը, սատարելու ձեզ զարգացնել ճկունություն և զգալ լիարժեքության խորը զգացումը:

Մոտեցումները
Compassionate Inquiry (Կարեկցական Հարցում)
Այն սոմատիկ հիքով հոգեթերապևտիկ մոտեցում է, որը հիմնադրվել է դոկտոր Գաբոր Մաթեի կողմից, այնուհետև ծրագրի տեսքով շունչ է առել Սաթ Դհարամի կողմից։ Այն միտված է պարզելու, թե ինչ իրական հոգեկերտվածք է թաքնված մեր սոցիալական կերպարի ներքո։ Այն տրավմաներից ձերբազատվելու հավաստի ուղի է։ http://www.compassionateinquiry.com/


Interpersonal Neurobiology/Միջանձնային Նեյրոկենսաբանություն/ ապրիորի տեսական և պրակտիկ հենքով աշխատելու մոդել է, որը հիմնվել է Դանիել Ջ. Սիգըլի կողմից և նկարագրում է մարդկային զարգացումն ու կենսագործումը` որպես մարմնի, մտքի և հարաբերությունների հարաբերակցում։ http://www.mindsightinstitute.com/


Polyvagal Theory/Պոլիվագալ տեսությունը մտքի և մարմնի համակարգված ուսումնասիրմանը նվիրված գիտակարգ է, որի հիմնադիրն է Սթիվեն Պորջեսը, որն օգնել է հազարավոր թերապևտների ազատելու մարդկանց հոգետրավմայի հետևանքներից։
https://www.polyvagalinstitute.org/

IFS ապացույցների վրա հիմնված, լիարժեք փոխակերպման միտված հոգեթերապևտիկ մոդել է։ Միտքն ի բնե բազմակերպ է, և դա դրական հատկություն է։ Մեր “ներքին Մասերը” ներքուստ արժեքավոր հատկություններով են օժտված և մեր Ինքնությունը գիտի` ինչպես ապաքինվել, որը հնարավորություն է ընձեռում լիարժեք և ինտեգրված դարձնելու ինքներս մեզ։
https://ifs-institute.com/

Eye Movement Desensitisation and Reprocessing (EMDR)/ Աչքերի շարժումներով դեսենսիբիլիզացիա և վերամշակում (ԱՇԴՎ)
Աչքերի շարժումներով դեսենսիբիլիզացիա և վերամշակում (ԱՇԴՎ) հոգեթերապևտիկ մոտեցումը զարգացվել է 1987թ․ ամերիկացի հոգեբան Ֆրանսին Շապիրոյի կողմից (Պալո Ալտո, Կալիֆորնիա)։ ԱՇԴՎ հիմնված է այն դիտարկման վրա, որ սթրեսի ապրումը նվազում է, երբ իրականացվում են աչքերի արագ և ռիթմիկ շարժումներ, այն ժամանակ երբ դիսթրեսում գտնվող անձը մտածում է տրավմատիկ, սթրեսածին իրադարձության մասին։ Շապիրոն պարբերաբար և համակարգված դիտարկում էր այս ֆենոմենը, որի արդյունքում զարգացրեց ստանդարտ ընթացակարգ ունեցող մեթոդ` հետտրավմատիկ սթրեսային խանգարման (ՀՏՍԽ) հետ կապված ախտանիշները մեղմելու համար: https://emdr.am/what_is_emdr/



  • Մեր տեսլականը

    Մեր տեսլականն է աջակցել անհատներին զարգացնելու վերականգնելու ունակությունը և վերապրելու լիարժեքության խորը զգացողություն։ Մենք ձգտում ենք ստեղծել ապահով, հոգատար և կարեկցական միջավայր ամբողջ թերապևտիկ գործընթացի ընթացքում։ Մեր նպատակն է, որ Դուք զգաք Ձեզ ինչպես տանը՝ շրջապատված սիրող ընտանիքով։
  • Մեր փիլիսոփայությունը
    «Իմ Ընտանիք» հետազոտական հոգեբանական ՀԿ-ում մեր թերապիայի մոտեցումը բացառապես հիմնված է այցելուակենտրոն լինելու վրա: Մեր հիմնական նպատակն է ստեղծել ապահով և վստահելի հարաբերություն այցելուի և հոգեթերապևտի միջև, որն ապահովում է ընտանեկան միջավայր՝ ապաքինման և լիարժեքության հասնելու համար: Մենք համոզված ենք,, որ արդյունավետ թերապիայի իրական հիմքը չի սահմանափակվում որևէ կոնկրետ մեթոդով կամ մոտեցմամբ, այլ գտնվում է թերապևտ-այցելու հարաբերության մեջ, որը խարսխված է վստահության և կարեկցանքի վրա:

  • ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ
    Մենք առաջարկում ենք ենք հոգեթերապևտիկ ծառայություններ անհատների և խմբերի համար տարբեր ոլորտներում, այդ թվում՝
    Կախվածություն
    Տրավմա
    Անհանգստություն
    Սննդային խանգարումներ
    Վիշտ և կորուստ
    Սեռական բռնություն Դեռահասներ Ծնողավարություն
    Ինքնասպանության մտքեր

Մենք առաջարկում ենք
Երբ դուք խորը կապ եք հաստատում ձեր «Ճշմարիտ Ինքնության» հետ, դա ճանապարհ է հարթում ձեր զգացմունքների հետ հավասարակշռված հարաբերությունների համար: Բարեկեցության և փոխկապակցվածության այս վիճակը փայլում է որպես առաջնորդող փարոս՝ ազդելով ոչ միայն ձեր անձնական կյանքի, այլև ավելի լայն հանրության վրա: Մեր «Ճշմարիտ Ինքնությունը» ներառում է այնպիսի հատկություններ, ինչպիսիք են՝ հետաքրքրասիրություն, վստահություն,
հանգստություն, ստեղծագործականություն, կարեկցանք, պարզություն, կապվածություն և քաջություն:
Հոգեթերապևտիկ սեսիաներ
Մեր նպատակն է սեսիաների միջոցով օգնել մարդկանց, ովքեր խնդիրների լուծումները գտել են կախվածությունների, հիվանդությունների, հարաբերությունների խզումների մեջ, ինչպես նաև նրանց, ովքեր, տրավմաների, տարիքային տրավմաների պատճառով դժվարություններ ունեն,որպեսզի կարողանան կառավարեն իրենց զգացմունքները, հուզերը և զգացողությունները։

Մենթորություն/Սուպերվիզիա

Անցկացնում ենք նաև մենթորության/սուպերվիզիայի սեսիաներ՝ անցնելով կլինիկական սուպերվիզիայի հիմնական դասընթացը դոկտոր Ջեֆ Չանգի հետ, ինչպես նաև Compassionate Inquiry Mentor-in-Program վեցամսյա ծրագիրը։

Մեր սուպերվիզիայի ոճը անհատական է`հոգեբանի/հոգեթերապևտի հետ սերտ կապով։ Սուպերվիզայի նպատակն է ստեղծել էմոցիոնալ ապահովության և վստահության միջավայր՝ պրոֆեսիոնալ և անձնական զարգացման համար։

Մեր փիլիսոփայությունը որպես Compassionate Inquiry մենթոր և սուպերվիզոր կայանում է նրանում, որ օգնեք ձեզ հասկանալ ձեզ որպես թերապևտ՝ բացահայտելով ձեր ուժեղ կողմերը և զարգացման ոլորտները։



Ծրագրեր
Երեխաների հետ ավելի ամուր հարաբերություններ ձևավորելը


Աջակցություն ծնողներին, ում երեխաները բախվում են ֆիզիկական և/կամ հոգեբանական դժվարությունների
Դեռահասներին օգնել ավելի խորացնել իրենց ներքին կապը

Երիտասարդների հզորացում՝ ինքնության հետ կապի խորացում


Երեխաների վրա տրավմայի ազդեցությունների վերլուծություն՝ զարգացում և ապաքինում

Ձեր ներուժի բացահայտում՝ ինքնազարգացման ուղեցույց
Վերականգնման հիմքերի և ուղիների բացահայտում

Նորություններ
Методика освобождения от травмирующих событий. Интервью Александра Сенченко с Вардуи Торосян.
Продолжение. Практика. Интервью Александра Сенченко с Вардуи Торосян. Новая Норма.
Ինտեգրատիվ վարժություններ

Այս 30-րոպեանոց գիտակցության անիվի ամբողջական վարժության ընթացքում ներառված են հիմնական տարրերը։ Այն ստեղծվել է Դանիել Սիգալի կողմից։
Այս ինտեգրատիվ վարժությունը ամենօրյան պրակտիկա է ապահուվությունը ամրապնդելու համար։
Մեր թիմը
Մեր կենտրոնում առաջարկվող հոգեթերապիան անցկացվում է այցելուակենտրոն մոտեցմամբ` ընդունելով հոգեթերապևտի և այցելույի փոխըմբռնումն իբրև լիարժեքության առհավատչյա։ Ապրումակցումն, կարեկցանքն ու վստահությունն անհրաժեշտ նախապայմաններ են այս գործընթացում։ Մենք համոզված ենք, որ <<լավ>> հոգեթերապիան ոչ թե առանձնակի մոտեցման կամ մեթոդի մեջ է դրսևորվում, այլ փոխվստահության մթնոլորտում։


  • Վարդուհի
    «Իմ Ընտանիք» հոգեբանական հետազոտական հասակական կազմակերպության հիմնադիր, հոգեբան: Compassionate Inquiry հոգեթերապևտ ,CI Շրջանի վարող https://compassionateinquiry.com/team-member/varduhi-torosyan-circles/ և CI մենթոր (https://compassionateinquiry.com/team/private-mentors/), APA անդամ (Ամերիկյան հոգեբանների ասոցիացիա):

    Ես Վարդուհին եմ, և պատիվ ունեմ աջակցել ձեզ` վերագտնելու կապը ձեր Ինքնության հետ։ Compassionate Inquiry /Կարեկցանքի հարցման իմ պրակտիկայում ես ինտեգրում եմ այնպիսի մոտեցումներ, ինչպիսիք են IFS, IPNB, PVT և EMDR: Ես խորապես հավատում եմ, որ արդյունավետ թերապիայի հիմքը ընկած է թերապևտի և հաճախորդի միջև ապահով կապը, այլ ոչ թե որևէ կոնկրետ մոտեցում կամ տեխնիկա:
    Իմ ուշադրությունը կենտրոնացած է օգնել այն անհատներին, ովքեր գտել են լուծումներ կախվածության, հիվանդության, դիսոսիացիայի սննդային խանգարումների, ինչպես նաև հուզական խոչընդոտների հետ բախվողների, այդ թվում՝ աննշան դեպքերի հետևանքով առաջացած ինտենսիվ զգացմունքների և անհանգստության հետ բախվողներին:

  • Լիանա
    «Իմ Ընտանիք» հոգեբանական հետազոտական հասակական կազմակերպության համահամահիմնադիր,

    Լիանա Կոստանդյանը մեր թիմի նվիրյալ ու առանցքային դեմքն է եղել ի սկզբանե։ Նա ունի տասնամյակից ավելի կառավարման փորձ, որը ձեռք է բերել Fol-Pharm ընկերությունում՝ դեղագործական ընկերություններից մեկում, աշխատելով որպես մենեջեր։

    Մեր ՀԿ-ում որպես նախագծի ղեկավար նա նախաձեռնել է հոգեկան առողջության մասին տեղեկացվածության բարձրացման նախաձեռնություններ, առաջնորդել է համայնքային ծրագրեր և համագործակցություններ հաստատել՝ ընդլայնելու հոգեկան առողջության ռեսուրսների հասանելիությունը։ Նրա կառավարման հմտությունները, ինչպես նաև թվային մարքեթինգի վարպետությունը մեծացնում է մեր թիմի հնարավորությունները։Հեշտացնում երկուստեք շփումը,բավարարում և գերազանցում հաճախորդների սպասելիքները։


  • Չաբա
    Իմ անունը Չաբա Կիրայ է, և ես հավատում եմ յուրաքանչյուր մարդու բնածին կարողությանը՝ ապաքինվելու։ Ես լիցենզավորված հոգեբան եմ Հունգարիայում և վերապատրաստվել եմ ինտեգրատիվ հիպնոթերապիայի մեջ։ Եթե ցանկանաք, ես կարող եմ լինել ձեր դաշնակիցը՝ որպես կարեկցող հոգեկան առողջության մասնագետ։ Ես հիմնականում աշխատում եմ այնմարդկանց հետ, ովքեր պայքարում են դժվար զգացմունքների, ապրումների հետ կամ փորձում են իմաստավորել ողջ խառնաշփոթը մեր շուրջը։ Իմ հիմնական թեմաներն են հոգեկան առողջություն, սթրեսի կառավարումը, հոգեդելիկ փորձառությունների ինտեգրումը, արժեքների ուսումնասիրությունն ու կիրառումը, անձնական նպատակների սահմանումը և դրանց հասնելու գործողությունների պլանների ստեղծումը, գիտակցումը (mindfulness), մարմնի ընկալումը, հոգեբանական առաջին օգնությունը, ժամանակակից տեխնոլոգիաները և դրանց ազդեցությունը հոգեկան առողջության վրա։

  • Նարե
    Ես Նարե եմ, ավարտել եմ Վալերի Բրյուսովի անվան Երևանի պետականլեզվաբանական համալսարանը: Ավարտելուց հետո սկսել եմ իմ աշխատանքըորպես ադմինիստրատիվ օգնական Shoonch Yoga Studio-ում, որտեղ եսկատարելագործել եմ իմ կազմակերպչական և կառավարչականհմտությունները 11 տարվա ընթացքում:
    2020 թվականին ես աշխատել եմ IAB Միջազգային բիզնես ակադեմիայում որպես համակարգող, որտեղ ես հետագայում ընդլայնեցի իմ փորձընախագծերի համակարգման և ռազմավարական պլանավորման ոլորտում: Հիմնվելով այս փորձի վրա՝ ես ստանձնեցի տնօրենի պաշտոնը Skills4Life լեզվիկենտրոնում 2022 թվականին, որտեղ հաջողությամբ ղեկավարում եմ թիմը։
    Իմ մասնագիտական ճանապարհորդության հետ մեկտեղ ես նաև ներդրումներեմ կատարել անձնական զարգացման մեջ և ձեռք եմ բերել արժեքավորգիտելիքներ: Որպես սոցիալական մեդիայի հավաստագրված մենեջեր՝ եստիրապետում եմ գրավիչ առցանց բովանդակություն ստեղծելու և սոցիալական մեդիա հարթակներում արդյունավետ կառավարելուհմտությանը: Նախագծերի կառավարման ոլորտում գիտելիքների զարգացման համար ես մասնակցեցի Agile դասընթացին, որը հնարավորություն տվեց ինձդինամիկ և համագործակցային մոտեցում որդեգրել նախագծերիկառավարման հարցում:
    Ավարտելով Marketers Community-ը՝ Հայաստանում առաջին բիզնես դպրոցը, եսձեռք եմ բերել գիտելիքներ մարքեթինգային ռազմավարություններիվերաբերյալ:
Այցելուների արձագանքները

  • IThe journey turned out to be nothing like I anticipated. It was everything from painful and tough to relieving, surprising and joyful. When I was searching for help I had only a specific problem to work with but soon enough we went deeper and deeper and it turned out to be exactly what I needed to work with. The further we went down this road the more revelations I made about myself, some were frightening while being of absolute importance and others were fascinating and euphoric at times. For every layer that we dug deeper I came across past situations connected to my current emotions that had to be accepted and acknowledged.
    In a very careful and compassionate manner I was guided by Varduhi down the road of discoveries. She led me through the ignorance and unwillingness of seeing myself, accepting myself and loving myself as I am. She brought me to the realization of how what I thought to be insignificant and unimportant was actually the cause of recurring emotions and behaviors that have had a huge impact on my current life.
    An unexpected "side effect" of my work with Varduhi is that my relationship with my family, my husband and sons (one of them still a teenager), has improved in an amazing way. And I wasn't even looking for that! That was a beautiful turn!
    I'm beyond grateful to have met such a practitioner with whom I felt absolutely safe every second of our conversations, with whom I could be myself, my genuine, real self and who created the space for me to befriend and accept this "real self" !

    J. N. (Sweden)

  • I met Varduhi in a breakout room in a Gabor Mate workshop. I was instantly impressed with her ability to get straight to what was bothering me and helping me to see what my symptom of fatigue actually was and what it represented- to avoid feeling pain. A way of checking out. Over the rest of the year we explored lots of different things and she gently opened my eyes to what was really going on and has helped me increase my breadth of emotions I am able to tolerate. She really helped me to feel rather than to just exist in my head.

    S. S. (England)

Հետադարձ կապ
Հեռ։ +37498431242
Էլ. Հասցե։ info@myfamilyngo.com
Made on
Tilda