ԾՐԱԳՐԵՐ
ԱՆՁՆԱՅԻՆ ԱՃ: Ինքնաճանաչում և ազատություն՝ նյարդային համակարգի ուղեցույցով
Միացեք այս 8-շաբաթյա փորձառական ճանապարհորդությանը, որը նպատակ ունի խորացնել ինքնաճանաչումը, զարգացնել էմոցոնալ ինտելեկտ և խթանել կապը ինքնության հետ ։ Ուսուցման ընթացքում՝ Compassionate Inquiry®, Polyvagal Theory և mindfulness պրակտիկաների ինտեգրմամբ, դուք կբացահայտեք, թե ինչպես ձեր նյարդային համակարգը, հիմնական համոզմունքները և կապվածության մոդելները ձևավորում են ձեր օրական կյանքը, և ինչպես ստեղծել նոր ուղիներ դեպի անվտանգություն, իսկություն և ազատություն։

Կարող եք մասնակցել այս ծրագրին եթե դուք՝
  • + 18
  • Պատրաստ եք ճանաչել ինքներդ ձեզ
  • Ունեք խմբում աշխատելու ունակություն
  • Հոգեկան առողջության ախտորոշում .չունեք
Շաբաթական հանդիպումները ներառում են.
Ծրագիրը բաղկացած է շաբաթական 8 առցանց հանդիպումներից՝ յուրաքանչյուրը 120 րոպե տևողությամբ: Այս հանդիպումների ընթացքում քննարկվում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ հույզեր, հարաբերություններ, նյարդային համակարգ, թրիգերներ և կապվածություններ, կոնֆլիկտների լուծում, ֆիքսված և ինտեգրվող մտածելակերպեր, նպատակների սահմանում և մեդիտացիա կամ գիտակցության վարժություններ:

Ծրագիրը՝
1. Շաբաթ՝ մեկնարկային հանդիպում, ծանոթացում, ապահովության խարիսխում, վստահության կառուցում
2. Շաբաթ՝ Նյարդային համակարգի (ANS) ընկալում
3. Շաբաթ.՝ թրիգերներ և նյարդային համակարգ, ճանաչում և արձագանք
4. Շաբաթ՝ Կապվածություն և ինքնություն, հիմնական կարիքների հետ նոր կապ
5. Շաբաթ՝ ընկալումներ, համոզմունքներ և ինտեգրացիա:
6. Շաբաթ՝ Հանդուրժողականության պատուհան:
7. Շաբաթ՝ Իրազեկման անիվ:
8. Շաբաթ՝ Ավարտ:

Ինչ կտա՝
  • Կզարգացնեք ներկա լինելու հմտությունը
  • Կհասկանաք Նյարդային համակարգյ և ձեր վարքը
  • Կհասկանաք ձեր հույզերը,, զգացողությունները և համոզմունքները
  • Կսովորեք իմաստությունը գտնել ձեր մեջ
  • Կզարգացնեք ինքնա-կարեկցանքը և ինքնա-սերը
  • Կզգաք ձեր իրական ինքնության հաղթանակի համը
  • Կսովորեք լինել սինխրոնիայի մեջ ձեր բոլոր հույզերի հետ
  • Կսովորեք Ինտեգրել հնարավորությոնները
  • .Կդառնաք ավելի ճկուն կոնֆլիկտների լուծման հարցում:
  • Կընդլայնեք հանդուրժողականության պատուհանը

Արժեքը՝
  • Արեքը Ներառում է 8 շաբաթական առցանց հանդիպումներ՝ 150 000֏
  • Կրկնելու դեպքում՝ 75000֏
  • Խմբով դիմելու դեպքում արժեքը կփոխվի

Մասնակցության պահանջները.
Խմբի ապահովությունը պահպանելու համար մասնակիցների 8 հանդիպումներից առնվազն 6-ի մասնակցությունը պարտադիր է։
Եթե մասնակիցը բաց է թողնում ավելի քան երկու հանդիպում, նա մեխանիկորեն հեռացվում է խմբից, ինչպես նաև Google-ի և Zoom-ի հրավերների ցանկից, եթե հանդիպումները առցանց են։ 20 րոպեից ավելի ուշացումը նույնպես համարվում է բաց թողնված հանդիպում։ Բացառությունները բացառվում են։
Եթե ​​մասնակիցը ցանկանում է կրկնել դասընթացը, ապա կստանա 50% զեղչ:

Չեղարկման քաղաքականություն՝
  • Ծրագրի մեկնարկից 20 օր առաջ չեղարկելու դեպքում 100% փոխհատուցում:
  • Ծրագրի մեկնարկից 5 օր առաջ չեղարկելու դեպքում 50% վերադարձ:
  • Ծրագրի մեկնարկից 4 օր առաջ չեղարկելու դեպքում գումարի վերադարձ չի լինում:

Գրանծվել այստեղ
Ձեր հարցերն ու մտահոգությունները մեզ համար կարևոր են։ Խնդրում ենք կապվել մեզ հետ՝

E-mail: info@myfamilyngo.com
Phone: +37498431242

Made on
Tilda