Կարող եք մասնակցել, եթե դուք՝- +18
- Խնդիրների լուծումները կախվածությամբ եք լուծում։
- Պատրաստ եք ճանաչել ինքներդ ձեզ
- Ունեք խմբում աշխատելու կարողություն
- Հոգեկան առողջության ախտորոշում չունեք
Շաբաթական հանդիպումները ներառում են.10 շաբաթական 120 րոպե տևողությամբ առցանց, և առկա սեանսներ, որոնք ուսումնասիրում են հետևյալ թեմաները՝ տրավմա, կախվածություն, հույզեր, համոզմունքներ, ֆիքսված և ինտեգրվող մտածելակերպեր 90 րոպեի ընթացքում, գումարած 30 րոպե յոգա, ինտեգրատիվ վարժություն:
Ծրագիրը՝- I Շաբաթ՝ մեկնարկ, ծանոթացում,
- II Շաբաթ՝ ապահովության սահմանում խմբի և ձեր համար մարմնի իմաստություն, տրավմայի ըմբռնում
- III Շաբաթ՝ ինքնավար/ոչ կամածին նյարդային համակարգ
- IV Շաբաթ թրիգերներ/հրահրիչներ,
- V Շաբաթ՝ կախվածությունը որպես պաշտպան, ենթա - անձնավորոթյուններ, ներքին ընտանեկան համակարգեր (IFS)
- VI Շաբաթ՝ Համոզմունքներ, տրանսֆորմացիա
- VII Շաբաթ. Միջանձնային նեյրոկենսաբանություն. ուղեղի ինտեգրացիոն պրակտիկա
- VIII Շաբաթ՝ հնարավորությունների անիվ,
- IX Շաբաթ՝ ինքնակարեկցանքի բարձրացում, սիրո բարձրացում դեպի ինքնություն
- X Շաբաթ. Ինքնության հաղթանակը, ավարտ
Ինչ կտա՝ - Կհասկանաք ինչ է թաքնված կախվածության հետևում
- Կհասկանաք ձեր տրիգգերները
- Կսկեք ավելի լավ հասկանալ ձեր զգացողությունները և համոզմունքները
- Կլինեք ներդաշնակ ձեր հուզերի հետ
- Կլինեք ավելի ներկա և արթուն
- Կկարողանաք Ինտեգրել հնարավորությունները
- Կբարձանա կարեկցանքը և սերը ձեր նկատմամբ
- Կզգաք խմբի զորությունը
- Կգտնեք Իմաստությունը ձեր մեջ
- Կվերականգնեք ինքնության հետ կապը
Քանի որ այս թրեյնինգը պահանջում է խորքային ներքին աշխատանք, ներկայումս դրանք հնարավոր չէ ապահով կերպով առաջարկել հետևյալ անձանց՝• Թմրամիջոցների կամ ալկոհոլի ակտիվ կախվածություն ունեցող անձանց
• Ծանր հոգեկան առողջական խնդիրներ ունեցող անձանց
Արժեքը՝
- Արժեքը Ներառում է 10 շաբաթական առցանց հանդիպումներ՝ 150000֏
Մասնակցության պահանջները՝Խմբի ապահովությունը պահպանելու համար մասնակիցների 10 հանդիպումներից առնվազն 8-ի մասնակցությունը պարտադիր է։
Եթե մասնակիցը բաց է թողնում ավելի քան երկու հանդիպում, նա մեխանիկորեն հեռացվում է խմբից, ինչպես նաև Google-ի և Zoom-ի հրավերների ցանկից, եթե հանդիպումները առցանց են։ 20 րոպեից ավելի ուշացումը նույնպես համարվում է բաց թողնված հանդիպում։
Բացառությունները բացառվում են։
Չեղարկման քաղաքականություն՝- Ծրագրի մեկնարկից 60 օր առաջ չեղարկվելու դեպքում 100% փոխհատուցում:
- Ծրագրի մեկնարկից 25 օր առաջ չեղարկվելու դեպքում 50% վերադարձ:
- Ծրագրի մեկնարկից 10 օր առաջ չեղարկելու դեպքում գումարի վերադարձ չի լինում: