10-շաբաթյա խմբային աջակցման ծրագիր ուսուցիչների և մանկավարժների համարՄենք սիրով հրավիրում ենք բոլոր ուսուցիչներին, մանկավարժներին և դաստիարակներին մասնակցելու այս 10-շաբաթյա խմբային աջակցության ծրագրին, որը մշակված է՝ երեխաների և դեռահասների հետ աշխատելու համար` տրավմայի-տեղեկացված մոտեցմամբ։ Ծրագիրը առաջարկում է անվտանգ և աջակցող միջավայր, որտեղ դուք կարող եք.
- խթանել մասնագիտական աճը
- բացահայտել և հասկանալ սեփական տրիգերներն ու զգացմունքային ձևաչափերը
- խորացնել գիտելիքը այն մասին, թե ինչպես տրավման ազդում է երեխաների և դեռահասների վրա:
Մեր փիլիսոփայությունը՝ «Դժվար» աշակերտներ չկան․ յուրաքանչյուր աշակերտ հնարավորություն է ուսուցման և աճի համար, եթե մոտենանք նրան հետաքրքրասիրությամբ, ուշադրությամբ և կարեկցանքով։
Կարող եք մասնակցել, եթե՝- Աշխատում եք երեխաների, դեռահասների կամ պատանիների հետ
- Պատրաստ եք բացահայտել ինքներդ ձեզ
- Կարող եք աշխատել խմբում
- Հոգեկան առողջության որևէ ախտորոշում չունեք
Շաբաթական հանդիպումները.10 շաբաթական 120 րոպեանոց առցանց կամ առկա հանդիպումներ: Սկզբնական 90 րոպեն ընդգրկում է մի շարք թեմաներ, ինչպիսիք են տրավման, տարիքային տրավման, հույզերը, կապվածությունը, նյարդային համակարգը և այլն:
Հետագա 30 րոպեն կներառի կոնկրետ դեպքերի քննարկում։
Ծրագրի ընթացքը՝՝1-ին շաբաթ՝ Կողմնորոշում, ծանոթացում,
2-րդ շաբաթ՝ Ապահովության խարիսխում, ինքնավար նյարդային համակարգ
3-րդ շաբաթ՝ Տրավմա, ինչ է տրավման, տարիքային տրավմա, համոզմունքների ձևավորում
4-րդ շաբաթ՝ Տրավմայի ազդեցությունը երեխաների վրա, պաշտպանական մեխանիզմներ, տրիգերներ
5-րդ շաբաթ. Հույզեր և նրանց դերը երեխաների կյանքում
6-րդ շաբաթ՝ Կապվածություն, ապահով/անապահով կապվածություն
7-րդ շաբաթ. Միջանձնային նեյրոկենսաբանություն
8-րդ շաբաթ՝ Ինտերնետը և նրա դերը այսօր
9-րդ շաբաթ՝ Փոփոխությունների հնարավորություն. Հանդուրժողականության պատուհան
10-րդ շաբաթ՝ Փակում և ամփոփում
Ինչ կտա ծրագիրը- Կզարգացնեք ներկա լինելու արվեստը աշակերտների հետ
- Կհասկանաք ձեր և աշակերտների հույզերն ու համոզմունքները
- Կկարողանաք ճանաչել ձեր տրիգերները և դրանց ազդեցությունը
- Կսովորեք ընդունել աշակերտի վարքը առանց դատելու
- Կզորացնեք կարեկցանքի և սիրո զգացումը ձեր ներսում
- Կստեղծեք ավելի ներդաշնակ և ապահով դասարան
- Կխորացնեք ինքնաճանաչումը և ինքնընդունումը
Ներդրում՝
- Ներառում է 10 շաբաթական հանդիպումներ՝ 160000֏
- Կրկնելու դեպքում՝ 80000֏
- Խմբով դիմելու դեպքում արժեքը կփոխվի
Մասնակցության պահանջները.Խմբի ապահովությունը պահպանելու համար մասնակիցների 10 հանդիպումներից առնվազն 8-ի մասնակցությունը պարտադիր է։
Եթե մասնակիցը բաց է թողնում ավելի քան երկու հանդիպում, նա մեխանիկորեն հեռացվում է խմբից, ինչպես նաև Google-ի և Zoom-ի հրավերների ցանկից, եթե հանդիպումները առցանց են։ 20 րոպեից ավելի ուշացումը նույնպես համարվում է բաց թողնված հանդիպում։ Բացառությունները բացառվում են։
Եթե մասնակիցը ցանկանում է կրկնել դասընթացը, ապա կստանա 50% զեղչ:
Չեղարկման քաղաքականություն՝- Ծրագրի մեկնարկից 20 օր առաջ չեղարկելու դեպքում 100% փոխհատուցում:
- Ծրագրի մեկնարկից 5 օր առաջ չեղարկելու դեպքում 50% վերադարձ:
- Ծրագրի մեկնարկից 4 օր առաջ չեղարկելու դեպքում գումարի վերադարձ չի լինում:
Գրանցվել
այստեղ