ԾՐԱԳՐԵՐ
ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԾՆՈՂՆԵՐԻՆ
Այս ծրագիրը նախատեսված է այն ծնողների համար, ում երեխան բախվում է ֆիզիկական և/կամ հոգեբանական դժվարությունների հետ:
Ծրագրի նպատակն է օգնել ձեզ ներդաշնակության հասնել ինչպես ձեր երեխայի, այնպես էլ ձեր ներսում։
Դուք կարող եք մասնակցել, եթե.
  • Դուք ֆիզիկական և/կամ հոգեբանական դժվարությունների բախվող երեխայի ծնող եք.
  • Պատրաստ եք ինքնաճանաչման և ինքնաբացահայտման
  • Դուք պատրաստ եք աշխատել խմբում
  • Չունեք հոգեկան խանգարման ախտորոշում.

Ծրագիրը ներառում է.
10 շաբաթական 120 րոպեանոց առցանց կամ առկա հանդիպումներ։ Առաջին 90 րոպեները քննարկում ենք մի շարք թեմաներ, ինչպիսիք են հույզերը, վախերը, ընտանեկան դինամիկան, կապվածությունը և այլն, իսկ հաջորդ 30 րոպեները նվիրված կլինեն ձեր երեխաներին վերաբերող կոնկրետ հարցերի քննարկմանը:

Թեմաները՝
Շաբաթ 1. Մեկնարկային հանդիպում. Ծանոթացում.
Շաբաթ 2 Ապահովության խարիսխում.
Շաբաթ 3. Իմ երեխան և ես: Ապահովություն իմ երեխայի համար:
Շաբաթ 4. Զգացմունքներ.հույզերը և նրանց դերը երեխայիս համար
Շաբաթ 5. Կապվածություն: Ապահով / անապահով կապվածություն:
Շաբաթ 6. Իմ կապվածությունը ծնողներիս հետ: (AAI - Adult Attachment Interview).
Շաբաթ 7. Տարիքային զարգացում
Շաբաթ 8. Սեփական ընտանիքի դինամիկան իմ երեխայի համար:
Շաբաթ 9. Փոփոխության հնարավորություն: Հանդուրժողականության պատուհան.
Շաբաթ 10. Եզրակացություն, փակում։

Ինչ կտա՝
  • Դուք կդառնաք ձեր երեխայի մենթորը
  • Ձեր և ձեր երեխայի հարաբերությունները կամրանան
  • Ավելի լավ կսկեք հասկանալ ձեր երեխայի հույզերն ու համոզմունքները
  • Ավելի լավ կհասկանաք ձեր սեփական զգացմունքները և համոզմունքները
  • Ավելի ներկա կլինեք ձեր երեխայի կյանքում
  • Ձեր կարեկցանքի և սիրո զգացումը ձեր երեխայի հանդեպ ավելի արթուն կդառնա
  • Կլինեք ներդաշնակ ձեր երեխայի և նրա բոլոր հուզերի հետ
  • Կսկսեք ընդունել երեխայի վարքը առանց դատելու
  • Ավելի լավ կհասկանաք ձեր երեխային
  • ԿՀասկանաք ինքներդ ձեզ ավելի լավ
  • Ինքներդ ձեզ կընդունեք առանց դատելու
  • Կկարողանաք Ինտեգրել հնարավորությունները.
Արժեքը՝
  • Արժեքը Ներառում է 8 շաբաթական առցանց հանդիպումներ՝ 160000֏
  • Կրկնելու դեպքում՝ 80000֏
Մասնակցության պահանջները.
Խմբի ապահովությունը պահպանելու համար մասնակիցների 10 հանդիպումներից առնվազն 8-ի մասնակցությունը պարտադիր է։
Եթե մասնակիցը բաց է թողնում ավելի քան երկու հանդիպում, նա մեխանիկորեն հեռացվում է խմբից, ինչպես նաև Google-ի և Zoom-ի հրավերների ցանկից, եթե հանդիպումները առցանց են։ 20 րոպեից ավելի ուշացումը նույնպես համարվում է բաց թողնված հանդիպում։ Բացառությունները բացառվում են։
Եթե ​​մասնակիցը ցանկանում է կրկնել դասընթացը, ապա կստանա 50% զեղչ:

Չեղարկման քաղաքականություն՝
  • Ծրագրի մեկնարկից 60 օր առաջ չեղարկելու դեպքում 100% փոխհատուցում:
  • Ծրագրի մեկնարկից 25 օր առաջ չեղարկելու դեպքում 50% վերադարձ:
  • Ծրագրի մեկնարկից 10 օր առաջ չեղարկելու դեպքում գումարի վերադարձ չի լինում:
Ձեր հարցերն ու մտահոգությունները մեզ համար կարևոր են։ Խնդրում ենք կապվել մեզ հետ։


E-mail: info@myfamilyngo.com
Phone: ++37498431242

Made on
Tilda