Կարող եք մասնակցել, եթե դուք՝- Ներկա կամ ապագա ծնողներ եք
- Պատրաստ եք ինքնաբացահայտման
- Կարողանում են աշխատել խմբում
- Հոգեկան առողջության որևէ ախտորոշում չունեք
Շաբաթական հանդիպումներ.Ծրագիրը բաղկացած է շաբաթական 10 առցանց հանդիպումներից՝ յուրաքանչյուրը 120 րոպե տևողությամբ: Այս հանդիպումների ընթացքում քննարկվում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ զգացմունքները, վախը, ընտանիքի դինամիկան, կապվածությունը, կապվածության տեսակները և այլ ասպեկտներ: Առաջին 90 րոպեն նվիրվում է այս թեմաների քննարկմանը, որին հաջորդում է 30 րոպեանոց սեսիա՝ կոնկրետ քեյսեր քննարկելու համար:
Թեմաները՝
1-ին շաբաթ. Կողմնորոշում, ծանոթացում,
2-րդ շաբաթ. Խմբի ապահովության խարիսխում
3-րդ շաբաթ. Ես և իմ երեխան, տարիքային հոգեբանություն
4-րդ շաբաթ. Հույզեր և դրանց դերը իմ երեխայի համար,
5-րդ շաբաթ. Կապվածությունը և դրա դերը երեխայի համար, կապվածության տեսակները
6-րդ շաբաթ. Իմ կապվածությունը ծնողներիս հետ, AAI (Adult Attachment Interview)
7-րդ շաբաթ. Իմ ընտանիքի դինամիկան իմ և իմ երեխայի համար
8-րդ շաբաթ. Համացանցը և իմ երեխան,
9-րդ շաբաթ. Հնարավորություններ. Հանդուրժողականության պատուհան
10-րդ շաբաթ. Ավարտ
Ինչ կտա՝- Դուք կդառնաք ձեր երեխայի մենթորը
- Ձեր և ձեր երեխայի հարաբերությունները կամրանան
- Ավելի լավ կսկեք հասկանալ ձեր երեխայի հույզերն ու համոզմունքները
- Ավելի լավ կհասկանաք ձեր սեփական զգացմունքները և համոզմունքները
- Ավելի ներկա կլինեք ձեր երեխայի կյանքում
- Ձեր կարեկցանքի և սիրո զգացումը ձեր երեխայի հանդեպ ավելի արթուն կդառնա
- Կլինեք ներդաշնակ ձեր երեխայի և նրա բոլոր հուզերի հետ
- Կսկսեք ընդունել երեխայի վարքը առանց դատելու
- Ավելի լավ կհասկանաք ձեր երեխային
- ԿՀասկանաք ինքներդ ձեզ ավելի լավ
- Ինքներդ ձեզ կընդունեք առանց դատելու
- Կկարողանաք Ինտեգրել հնարավորությունները.
Արժեքը՝
- Արժեքը Ներառում է 8 շաբաթական առցանց հանդիպումներ՝ 100000֏
Մասնակցության պահանջները.Խմբի ապահովությունը պահպանելու համար մասնակիցների 10 հանդիպումներից առնվազն 8-ի մասնակցությունը պարտադիր է։
Եթե մասնակիցը բաց է թողնում ավելի քան երկու հանդիպում, նա մեխանիկորեն հեռացվում է խմբից, ինչպես նաև Google-ի և Zoom-ի հրավերների ցանկից, եթե հանդիպումները առցանց են։ 20 րոպեից ավելի ուշացումը նույնպես համարվում է բաց թողնված հանդիպում։ Բացառությունները բացառվում են։
Եթե մասնակիցը ցանկանում է կրկնել դասընթացը, ապա կստանա 50% զեղչ:
Չեղարկման քաղաքականություն՝- Ծրագրի մեկնարկից 60 օր առաջ չեղարկելու դեպքում 100% փոխհատուցում:
- Ծրագրի մեկնարկից 25 օր առաջ չեղարկելու դեպքում 50% վերադարձ:
- Ծրագրի մեկնարկից 10 օր առաջ չեղարկելու դեպքում գումարի վերադարձ չի լինում: